Եգիպտոսում հայտարարել են Գազայի հետ սահմանի բացման ժամկետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2011 14:01

Եգիպտոսի իշխանությունները որոշում են ընդունել Գազայի հատվածում 2007-ից  մտցրած շրջափակումը վերացնելու վերաբերյալ: Որոշումն ուժի մեջ կլինի մայիսի 28-ից:

Եգիպտոսյան MENA գործակալության տվյալներով, այդ օրվանից մշտական աշխատանքը կսկսի Ռաֆախ քաղաքի անցումը: Սահմանը բաց կլինի ամեն օր, բացի ուրբաթ ու տոնական  օրերից, առավոտյան 9-ից երեկոյան 10-ը, իսկ անցումում աշխատանքները կսկսվեն առավոտյան 9-ից մինչև  երեկոյան 5-ը:

Եգիպտոս գնալու համար պաղեստինցիներին վիզա հարկավոր չի լինի: Բացառություն են կազմում 18-40 տարեկան տղամարդիկ: Վիզա չի պահանջվի բուժման գնացողներից ու Եգիպտոսի տարածքով տարանցիկ  ուղևորներից:

Այս որոշումը Եգիպտոսում բացատրել են պաղեստինցիների միջև աճող երկպառակությունը հաղթահարելու մտադրությամբ: Խոսքը Գազայի հատվածի ղեկավարության ու ծայրահեղական Համաս շարժման մասին է: Ապրիլին հակամարտող ուժերին հաջողվեց հաշտեցման ու համագործակցության համաձայնագիր կնքել:

 

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply