Հանձնաժողովը կներկայացնի բեռնափոխադրող ընկերությունների նկատմամբ հարուցված վարույթի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2011 13:55

Վաղը՝ մայիսի 27-ին, ժամը 11:00-ին կկայանա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կներկայացվեն բեռնափոխադրող 4 ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Նիստի ընթացքում Հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի վերոնշյալ շուկայում գործող տնտեսվարողներին  պատասխանատվության ենթարկելու որոշման նախագիծը:

Օրենքի  հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը ապրիլի 6-ին վարչական վարույթ էր  հարուցել վերոնշյալ շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ: Դրանք են. «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ»:

Համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը:

 

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply