Կալիֆոռնիայի 91-ամյա բնակչուհին ինքնասպանության պարագաներ է վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2011 13:23

Կալիֆոռնիայի 91-ամյա բնակչուհի Շառլոտա Հայդորնին ԿՀՎ-ի գործակալները խուզարկել են: Տատիկն ունի «ինքնասպանության պարագաներ» արտադրող ընկերություն:  Այդ պարագաներից են` պլաստիկե տոպրակը, ճկուն խողովակը, որի մեջ հելիում է լցվում:

Տատիկն իր արտադրանքը վաճառել է հեռախոսով կամ  փոստային պատվերի միջոցով, իսկ փաթեթի արժեքը 60 դոլար էր: Ոստիկանությունն 91-ամյա գործարարի տնից առգրավել է համակարգիչները, կարի մեքենան ու պատրաստի արտադրանքով փաթեթներ:

Մինչ այդ հայտարարվել էր հայտնի կոմպոզիտոր, ռեժիսոր , սցենարիստ Ջոզեֆ Բրուքսի ինքնասպանության մասին, որն ինքնասպանություն  էր կատարել  հելիումի միջոցով:

2010-ին Օրեգոնի 29-ամյա բնակիչը նույնպես ինքնասպան էր եղել տատիկից գնված  արտադրանքի միջոցով:

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply