Հաղթեց Տիգրան Պետրոսյանի աշակերտը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 26, 2011 13:25

Կազանում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը: Եզրափակչի առաջին հինգ պարտիաներից հետո հաշիվը հավասար էր, իսկ վերջինում Գելֆանդը հաղթեց Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշուկին, ով 1/4 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Լևոն Արոնյանին: Եզրափակիչ մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 3,5:2,5` հօգուտ Գելֆանդի: Ի դեպ, վերջինս աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի աշակերտն է: Գելֆանդը առաջին անգամ իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի  թագի համար: Նա 2012-ի մայիս-հունիս ամիսներին 12 պարտիայից բաղկացած մրցամարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի հետ:

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply