Սեպտեմբերի 1-ն արժե նվազագույնը 40 000 դրամ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2009 17:59

Սեպտեմբերի 1-ը հասարակ տետրով եւ սեւ ու սպիտակ համազգեստով դիմավորելու համար անհրաժեշտ է ամենաքիչը 40 հազար դրամ ունենալ, իսկ ուսանողի պարագայում՝ մի քանի անգամ ավելի շատ:

Ուսումնական տարվա սկզբի նախօրեին  տետրերն ու մնացած պարագաները բավական թանկանում են. հասարակ տետրը, եթե մի քանի օր առաջ 30 դրամ էր, այսօր արդեն 45-50 դրամ է, համեմատաբար հաստ տետրը 200-ից դարձել է 240-350 դրամ՝ կախված որակից: Դպրոցում տրվող յուրաքանչյուր գիրքը 330-400 դրամ է, հասարակ սպիտակ վերնաշապիկը 8000-10000 դրամ արժե: Շատ դպրոցներում էլ պարտադրում են միանման համազգեստ ունենալ, որի համար պետք է 20-25000 դրամ վճարել:

Լիաննա Սահակյանն այս սեպտեմբերին 3 երեխա է ճանապարհելու դպրոց, եւ հասարակ հաշվարկներով նրան ամենաքիչը 120 հազար դրամ է հարկավոր` 3-ի նվազագույն ծախսերը հոգալու համար. «Ամեն մեկին 7000-8000 դրամի տետր է պետք, նույն չափով գրքեր են գնում դպրոցից, պայուսակը, կոշիկներն ու համազգեստն էլ միասին մոտ 40-50 հազար դրամ` ամեն մեկին»:

Լիաննան ասում է, որ սեպտեմբերի 1-ին նախապատրաստելով` իր ընտանիքը պարզապես կսնանկանա:

«Ամբողջ 3 ամիս փող ենք կուտակում, որ կարողանանք երեխաներին դպրոց ուղարկել, էլի որոշ պարագաների համար փողը չի հերիքում, գոնե գրքերն անվճար լինեին»,-ասում է Լիաննան:

Դիտվել է 2164 անգամ:
Print Friendly

Leave a Reply