Շահումյանում տունն անձրևներից ինքնափլուզվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 26, 2011 13:15
Մայիսի 25-ին` ժամը 22.47-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղում` Ն.Թամրազյանին պատկանող տան պատը ինքնափլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով ինքնափլուզվել է առանձնատան հարավային պատը` 60 քմ մակերեսով:
Տուժածներ չկան:
Դիտվել է 925 անգամ:





Facebook
Tweet This