Գավառում 28-ամյա կինը ողջ-ողջ այրվել է մեքենայի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2011 12:57

Մայիսի 25-ին` ժամը  12.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.08-ին, մարվել` 13.15-ին:

Այրվել է Հ.Միրիբյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը և թափքը:  Հրդեհի հետևանքով, ավտոմեքենայի ուղևոր, 1983թ.-ին ծնված Սեդա Սարգսյանը  ստացել է այրվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել Գավառ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, այնուհետ` Երևան քաղաքի այրվածքների կենտրոն:  Ս.Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply