Կրկին սպասելիքները մեծ են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 26, 2011 13:05

Հայաստանի չորս ծանրորդ՝ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 77 կգ Րաֆֆի Մելիքյանը, 94 կգ քաշային, պատանիների աշխարհի չեմպիոն Գոռ Մինասյանը և 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը, կմասնակցեն հունիսի 30-ից հուլիսի 7-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չորս  էլ  նախկինում միջազգային մրցումներում բազմաթիվ մեդալներ են նվաճել, կարելի է ակնկալել, որ բոլորից էլ ակնկալիքները մեծ են լինելու: Հավելենք, որ վերջերս Հայաստանի ծանրորդները հաջող մրցելույթ են  ունեցել Պերույի մայրաքաղաք Լիմայում կազմակերպված  ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում` տիրանալով 9 մեդալի` 4 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply