Խորհրդարանն ընդունեց մի շարք օրենքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2011 13:04

Այսօր խորհրդարանում 3-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց կոալիցիայի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքն» ու դրան կից օրենքների փաթեթը` ձայների 75 կողմ , 14 դեմ  հարաբերակցությամբ:

3-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Հանրային ծառայությունների մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը` 75 կողմ ,  13 դեմ , 1 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ:

Նույն ձայների հարաբերակցությամբ ընդունվեց նաև «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

78 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

 

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply