Խորհրդարանն ընդունեց համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2011 12:31

Խորհրդարանն ընդունեց համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` 91 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնել էր, որ համաներման ակտի կիրառմամբ պատժի կրումից լրիվ կազատվի 396 դատապարտյալ, իսկ պատժի կրումից մասամբ կազատվի 379 դատապարտյալ: Բացի այդ, եթե տուժողին պատճառված վնասը փոխհատուցեն, ապա հնարավոր է պատժի կրումից լրիվ ազատվի ևս 193 դատապարտյալ և պատժի կրումից մասամբ ազատվի 195 դատապարտյալ:

Նշենք, որ սա չի վերաբերում նախնական կալանքի տակ գտնվող անձանցք: Եթե համաներումը նաև նրանց վրա տարածվի, ապա այս թվերը մոտ 20 տոկոսով կավելանան:

 

 

Դիտվել է 1992 անգամ:
Print Friendly

Leave a Reply