Թբիլիսիում ձերբակալել են Նինո Բուրջանաձեի որդուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 26, 2011 10:11
Թբիլիսում ձերբակալել են Անզոր Բիցաձեին` ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի որդուն:
Վերջինիս ձերբակալել են Հանրապետական հիվանդանոցի տարածքում, ուր եկել էր Ռուսթավելիի պողոտայում ցույցը քշելու ժամանակ տուժածներին այցելության:
Բացի Բուրջանաձեի որդուց, իրավապաշտպանները ձերբակալել են նաև նրա թիկնապահներին:
Վրացական ԶԼՄ-ներն այդ դեպքի մասին տեղեկություններ չունեն:
РИА Новости-ն հայտնում է, որ Ռուսթավելիին հարող բոլոր փողոցները փակ են, քանի որ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ այնտեղ շքերթ է լինելու: Ձերբակալված են հարյուրավոր մարդիկ: Նրանցից շատերը ծեծված են:
Վրաստանի ՆԳՆ պաշտոնական տվյալների համաձայն, ցույցը ցրելու ժամանակ տուժել է 19 մարդ: Զոհվել է մեկ ոստիկան. (ընկել է մեքենայի տակ): Ով է եղել մեքենայի ղեկին, ստույգ հայտնի չէ: Վրացական ԶԼՄ-ները տարածել են , թե իբր Բուրջանաձեի ամուսինն է եղել: Ինքը` Բուրջանաձեն, հերքում է լուրը, սակայն չգիտի, թե որտեղ է ամուսինը:






Facebook
Tweet This
Email This Post
