Հենիխ Մխիթարյանը` նաև Ուկրաինայի գավաթակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 26, 2011 9:53
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսի հետ համաժամանակ այսուհետ կկրի նաև այդ երկրի գավաթակրի կոչումը: Նրա թիմը` Դոնեցկի «Շախտյորը», Ուկրաինայի Սումի քաղաքի «Յուբիլեյնի» մարզադաշտում կայացած Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումում 2:0 հաշվով առավելության հասավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ: Մխիթարյանը չկար թիմի մեկնարկային կազմում, սակայն նա հանդիպման 80-րդ րոպեին փոխարինեց Ժադսոնին: Հաշիվը 64-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց Էդուարդո Դա Սիլվան: Իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ բրազիլացի Լուիս Ադրիանոն երկրորդ գնդակը խփեց մրցակցի դարպասը:






Facebook
Tweet This
Email This Post
