ԱՄՆ դեսպանը հյուրընկալում է ԱՄՆ դեսպանատան արվեստի աշխատանքների հավաքածուի ցուցադրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 25, 2011 22:05

Երևան – 2011թ. մայիսի 25-ին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան արվեստի աշխատանքների մշտական հավաքածուի շրջայցը, որին մասնակցեցին մասնագիտական տարբեր ոլորտներ ներկայացնող հյուրեր, այդ թվում նկարիչներ, արվեստագետներ, թանգարանների տնօրեններ, պաշտոնյաներ, և այլ:
ԱՄՆ դեսպանատան արվեստի մշտական հավաքածուն, որի թեման է ՙՀովվերգական բնություն՚, տրամադրվել է ԱՄՆ պետքարտուղարության ՙԱրվեստը դեսպանատներում՚ ծրագրի կողմից 2005թ.-ին, երբ դեսպանատունը տեղափոխվեց նոր տարածք: Հավաքածուն բաղկացած է 42 ժամանակակից արվեստի գործիչների 68 աշխատանքներից:
Իր խոսքում դեսպան Յովանովիչը նշեց. ՙՄենք կազմակերպեցինք այս շրջայցը, քանի որ կարծում ենք, որ արվեստի գործերի հավաքածուն ավելին է, քան զուտ դեկոր: Այս գործերը մեր մշակութային քաղաքականության մասն են կազմում: Այս աշխատանքների հեղինակները հայ, ամերիկացի և ամերիկահայ արվեստագետներ են: Այդ առումով նրանց աշխատանքները նշանավորում են երկու երկրների մշակութային աշխույժ կյանքը, ինչպես նաև այդ մշակույթների համակցությունը՚:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply