Դոկտոր Խոսե Պինիերայի հանդիպումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2011 21:22

ՀՀ Կենտրոնական բանկում այսօր տեղի է ունեցել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և Խորհրդի անդամների հանդիպումը Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր դոկտոր Խոսե Պինիերայի հետ: Կազմակերպված համաժողովի ընթացքում  դոկտոր Խոսե Պինիերան ներկայացրել է «Օժանդակություն աշխատավորներին. Չիլիում սոցիալական ապահովագրության մասնավորեցումը» թեմայով դասախոսությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, Կառավարության, մասնավոր հատվածի, բանկերի, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում արտերկերների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկերի միության, Հայաստանի ապահովագրողների միության, Գործարարների և արդյունաբերողների միություն ներկայացուցիչները:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել հյուրին, նշելով, որ Չիլիում իրականացված կենսաթոշակային բարեփոխումները տիպային օրինակ են դարձել մի շարք երկրների համար:

Դոկտոր Խոսե Պինիերան փաստել է, որ Չիլիի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 30 տարի առաջ ստեղծված համակարգը գործում է առ այսօր և վերջինիս շնորհիվ Չիլին աղքատ մի երկրից գնալով վերածվում է Հարավային Ամերիկայի զարգացած երկրներից մեկի:

 

 

 

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply