«Նաիրիտի» հաստոցները վաճառվում են որպես մետաղի ջարդոն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2011 18:24

«Արձանագրվել են փաստեր, որ «Նաիրիտում» ապամոնտաժվում են հաստոցներ և սարքավորումներ և իրացվում մետաղի ջարդոնի անվան տակ: Ըստ տեղեկատվության՝ նման դեպք է դիտարկվել 1/21 արտադրամասում,- այսօր խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Այն խոսակցություններին, որ «Նաիրիտում» դեմոնտաժվում են սարքավորումները և որպես լոմ վաճառվում, ես ձեզ ասեմ, որ «Նաիրիտում» կան չորս սերունդի սարքավորումներ և, բնականաբար, նախկին սերնդի սարքավորումները, որոնք պիտանի չեն և չեն կարող հետագայում օգտագործվել, ենթակա են որպես լոմ հանձնելու»,- ի պատասխան հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարն ընդգծեց, որ այդ գործընթացը «լրջորեն է կազմակերպվում», աշխատանքային խումբը ստուգում է, թե արդյոք այդ սարքավորումները հետագայում պիտանի չեն լինի, որից հետո որոշվում է՝ ինչպես վարվել այդ սարքավորումների հետ:

Նախարար Մովսիսյանը անդրադարձավ նաև գործարանի հետ կապված այլ խնդիրների՝ նշելով, որ ճգնաժամից հետո անհրաժեշտություն առաջացավ «Նարիտի» զարգացման համար նոր ներդրումային ծրագիր կազմել, որը հաստատվել է անցած տարի՝ գործարանի բաժնետերերի կողմից: Գործարանը ոտքի հանելուն ուղղված ծրագրի համար, նախարարի խոսքով, այժմ, հայտարարված է օպերատորի մրցույթ:

Tert.am

 

Դիտվել է 2488 անգամ:
Print Friendly

Leave a Reply