Հայաստանը 109–րդն է՝ ամենախաղաղ երկրների ցանկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2011 18:20

Ավստրալիական վերլուծական Institute for Economics and Peace կազմակերպությունը կազմել է 153 երկրների խաղաղության աստիճանի ու քաղաքացիների՝ խաղաղ ու հանգիստ կյանքին վերաբերվող ամենամյա Global Peace Index վարկանշային աղյուսակը։

Ամենախաղաղ երկիր է համարվել Իսլանդիան, իսկ ահա Հայաստանը զբաղեցրել է 109–րդ հորիզոնականը։
Առավել և պակաս խաղաղասեր երկրների վարկանշային աղյուսակը կազմելիս փորձագետները հիմնական չափանիշ են համարել երկրում «բռնության բացակայությունը», ընդ որում՝ հաշվի են առնվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ագրեսիան, ինչպես նաև ռազմական ծախսերը և ԶՈՒ թվաքանակը, կազմակերպված հանցավորության մակարդակը, բանտարկյալների, երկրում զոհված օտարերկրացիների և ոստիկանների քանակը, կոռուպցիայի մակարդակը և ժողովրդավարական սկզբունքներին նվիրվածության աստիճանը։

Global Peace Index–ի հիմնադիր Սթիվ Քիլելեի խոսքերով՝ ցուցակում երկրների տեղաբաշխությունն այս տարի խառնվել է արաբական երկրներում ժողովրդական հուզումների պատճառով։ Այսպես, Լիբիան մեկ տարում 83 կետի տարբերությամբ հայտնվել է 143–րդ հորիզոնականում, իսկ Բահրեյնը՝ 47 կետերի տարբերությամբ՝ 123–րդ հորիզոնականում։

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցնում է 134–րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 122–րդ։ Ռուսաստանը հայտնվել է Կոնգոյի և Պակիստանի միջև՝ ցուցակի «պոչում» զբաղեցնելով 143–րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 127–րդ տեղը։

Tert.am

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply