Դեսպան Վահագն Մելիքյանը հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի Թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային

Պաշտոնական, Օրվա լուր | | May 25, 2011 18:03

Մայիսի 24-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Աբու Դաբի) իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի Թագավոր Նորին Արքայական Մեծություն Համադ բին Իսա Ալ Խալիֆային:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Մելիքյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Թագավորին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բահրեյնյան հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շրջանակ: Կարեւորվել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու փոխադարձ այցերի ակտիվացումը:

Թագավորն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Բացի պաշտոնական հանդիպումներից, դեսպանը հանդիպել է նաեւ Բահրեյնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply