Աշխարհի ամենամեծ ծաղիկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 25, 2011 17:12
Գրեթե անտեսանելի մի բույսի ծաղիկն է համարվում աշխարհում ամենախոշորը:: Առնոլդի ռեֆլեզիա կոչված բույսը մակաբույծ է, որն ապրում է Մալազիայի ջունգլիների տրոպիկական լիանաների արմատների մեջ ու միայն տարվա մեջ մեկ անգամ է իր մասին “հայտարարում”, այն էլ` երբ ծաղկում է: Սկզբում հողից դուրս է գալիս մեկամսական բողբոջը,, որ շատ նման է կակտուսի գլխիկի: Հետո, անշտապ բացվում է ալ կարմիր ծաղկապսակը: Ծաղկի տրամագիծը 1 մ է, քաշը` 7 կգ: Այն հոտած մսի գարշահոտ է տարածում, ինչն էլ հազարավոր ճանճերի է իր մոտ գայթակղում: Փոշոտումից հետո, սերմերով լեցուն դդմի նման պտուղ է ձևավորվում, որն այդպես էլ գետնին տարածված մնում է մինչև մի խոշոր կենդանի կտրորի այն: Այդ ժամանակ, ծանրաքաշ կենդանու սմբակներին կամ էլ ոտքերին կպած կշրջագայեն, կրկին իրենց կողմը հրավիրելով ճանճերի բազմությանը: Իսկ այդ ճանապարհին կարող են մխրճվել հողի մեջ ու սպասել ծլարձակման համար հարմար պայմանների:






Facebook
Tweet This
Email This Post
