Գրոզնիում 5 պայթյուն է տեղի ունեցել· կան զոհեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 21, 2009 16:38
Այսօր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում 5 պայթյուն է տեղի ունեցել, զոհերի և տուժածների մասին տեղեկատվությունը հակասական է: «ИТАР-ТАСС»-ը հաղորդում է, որ նախնական տվյալներով 4 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ:
«Ռիա նովոստի»-ն նշում է, որ պայթյուններից մեկի դեպքում մահապարտը հեծանվով կանգ է առել ոստիկանական հենակետի մոտ և գործարկել պայթուցիկը· մահացել են հենակետում հսկող 2 ոստիկանները:
Ըստ «Ինտերֆաքս»-ի` Գրոզնիում բոլոր 5 պայթյունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ· բոլոր դեպքերում մահապարտ–ահաբեկիչները հեծանիվով են եղել:
Այս պահին Գրոզնիի կենտրոնը շրջափակված է ոստիկանության ուժերի կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
