Պույոլը ՉԼ եզրափակիչ խաղից հետո կպառկի վիրասեղանին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 25, 2011 16:00
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլի ակումբի ավագ Կառլես Պույոլը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո, այն կայանալու է մայիսի 28-ին, կպառկի վիրասեղանին: Բժիշկները կվիրահատեն նրա ձախ ծունկը: Չնայասծ վնասվածքին, Պույոլը կմասնակցի եզրափակիչ խաղին: Իսկ վիրահատությունը կկատարվի մայիսի 31-ին կամ հունիսի 2-ին: Ուժերի վերականգնումը երկար կտևի: Պաշտպանը շարք կվերադառնա նոր մրցաշրջանի սկզբին: 2010-11-ի մրցաշրջանում վնասվածքի պատճառոով «Բարսելոնայի» ավագը մի շարք խաղեր է բաց թողել: Իսպանիայի առաջնությունում նա մասնակցել է 17 հանդիպման, Չեմպիոնների լիգայում` 7 խաղի:






Facebook
Tweet This
Email This Post
