Արդարադատության նախարարը օրենք է խախտել`մարդկանց ազատելով աշխատանքից. Հայաստանի «գլխավոր նոտար»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 25, 2011 14:59

Հայաստանի արդարադատության նախարարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոխոխությունները, որոնց հետեւանքով նոտարական բաժինը վերակազմակերպվել է, հակասում է օրենսդրության պահանջներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 25-ին հայտարարեց ԱՆ նոտարական բաժնի նախկին պետ  Մարիամ Գաբոյանը, ով եւ նոտարական բաժնի մի քանի աշխատակիցները ազատվել են աշխատանքից եւ ուղարկվել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ:

«Քաղաքացիական ծառայությունը մեր հանրապետությունում արժեք չունեցող ու որեւէ բան չնշանակող հաստատությունն է եւ այն որեւէ մեկին չի կարող օգնել»,-ասաց Գաբոյանը: Նա նոտարիատի բաժինը չփակելը եւ դրա փոխարեն այլ` նոտարիատի եւ ՔԱԳՎ-ների վերահսկողության բաժին բացելը համարում է ոչ ճիշտ որոշում: Ավելին, ըստ նրա, արդարադատության նախարարը նշված կադրային քայլը կատարել է օրենքի խախտմամբ: Մարիամ Գաբոյանը կարծիք հայտնեց նաեւ, որ իրեն աշխատանքից ազատելը թելադրված է ինչ-որ շահագրգիռ ուժերի կողմից, ովքեր իր դեմ վերջին երեք ամիսներին ուղղորդված կոմպանիա էին իրականացնում: Իսկ թե ովքեր են այդ մութ ուժերը`իրեն հայտնի չէ:

Նախկին պաշտոնյան ասաց նաեւ, որ իր` կադրերի ռեզերվ ուղարկվելու մասին իմացել է նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից:

Իսկ երբ Գաբոյանը փորձել է պարզաբանում ստանալ նախարարի որոշման մասին, վերջինս չի ընդունել նրան: «Եթե պարոն Թովմասյանը ինձ հրավիրեր եւ ասեր, որ ցանկություն չունի իմ հետ աշխատելու, ես հաստատ չէի դիմադրի եւ կհեռանայի»,-նկատեց Գաբոյանը: Նա նաեւ հավելեց, որ կյանքն այսպիսով չի ավարտվում, ինքը 32 տարի իրավաբանության ոլորտում է, աշխատել է ՀՀ արդարադատության 8 նախարարների հետ, եւ այսուհետ էլ կաշխատի իրավաբանության ոլորտում, քանի որ, այսպես թե այնպես, մի քանի տարի անց թոշակի էր գնալու:

 

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply