Բոլոր առումներով աննախադեպ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 25, 2011 14:56

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ Կապանի «Գանձասարը» բարձրագույն խմբի առաջիկա 5 տնային հանդիպումները պետք է անցկացներ առանց հանդիսականների: Կապանցիները գտնում էին, որ «Գանձասարը» հանիրավի է այդպիսի խիստ տույժի ենթարկվել, ակումբի ղեկավարությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ թիմը դուրս է գալու ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից: Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարության էլ դուր չէր եկել այդպիսի վերջնագիրը: Այդուհանդերձ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Կապանում հանդիպելով տեղի մարզասերներին, հայտարարել է, որ պատիժը պայմանական կլինի: Սա աննախադեպ բան է` բոլոր առումներով…

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply