Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 25, 2011 14:41

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումն ԱՄՆ-ի աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման գործում:
Դեսպանն իր հերթին արդյունավետ է համարել Հայաստանում պաշտոնավարման տարիները և համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հետագայում ևս դինամիկ կզարգանա` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply