Հաջող վերադարձ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 25, 2011 14:42

Աշխարհի  ու  Եվրոպայի նախկին չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը  Բելգրադում  կայացած ստենդային  հրաձգության Եվրոպայի  գավաթի  խաղարկությունում  գրավեց   առաջին  տեղը:  Հայ  մարզուհին, երկարատև  դադարից  հետո  հանդես  գալով  Հայաստանի  դրոշի  ներքո, կարողացավ դրսևորել իրեն: Ավետիսյանը տեղափոխվել էր Ռուսաստանի հավաքական:  Նա 100  հնարավորից  վաստակեց  96  միավոր: Պատվո  պատվանդանի  երկրորդ  աստիճանին  կանգնեց  13- ամյա  Վոլոդյա  Բարսեղյանը  և  միաժամանակ  լրացրեց  սպորտի  վարպետի  նորման: Պատանի  նշանառուն  125  հնարավորից  վաստակեց  117  միավոր:  Նույնքան  հնարավորից  115  միավոր  վաստակեց  Միշա  Բարսեղյանը և զբաղեցրեց 3-րդ տեղը: Հայաստանի  հավաքականը  թիմային  հաշվարկում  գրավեց  4-րդ  տեղը:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply