Տեղի կունենան քննարկումներ միջմշակութային ու միջկրոնական երկխոսության թեմայով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2011 14:38

Հայաստանում Գերմանական համալսարանը, «Միջմակութային երկխոսությունը Երուսաղեմում» մեկշաբաթյա սեմինարի շրջանակում, մայիսի 30-ից հունիսի 1-ը կազմակերպում է երեկոյան կլոր սեղան-քննարկումների առանձին շարք՝ ակումբային բանավեճի տարրերով: Քննարկումների շրջանակում ժամանակակից միջմշակութային ու միջկրոնական երկխոսության, ընդհանուր կրոնագիտական խնդիրների, Արևմուտքում «Հոգևոր մտքի բումային պոռթկումների», «Ժամանակի ոգու ու կրոնի» շուրջ գիտական ազատ մտորումներն են:

Բանախոսներն են պրոֆ. դոկտ. Ֆ.-Է. Դոբերահնը (Գերմանիա), պրոֆ. դոկտ Պ. Իմհոֆը (Գերմանիա), պրոֆ.դոկտ. Բ. Ուդեն (Գերմանիա)

Քննարկումները տեղի կունենան  Այգեձորի 47/3-ում գտնվող Հայաստանում Գերմանական համալսարանում: Սկիզբը` ժամը 17:30-ին: Քննարկման լեզուն գերմաներեն/անգլերեն, անհրաժեշտության դեպքում կլինի նաև հայերեն թարգմանություն:

Շարքին մասնակցությունն անհրաժեշտ է նախապես հաստատել anna.yeghoyan@dua.am էլ.հասցեին ուղարկվող նամակի միջոցով՝ DUA_Club վերնագրով ու Ձեր մասին համառոտ տեղեկությամբ կամ զանգահարելով +374 10 26 12 21, +374 10 27 41 74 հեռախոսահամարներով (Աննա Եղոյանին)։

Ակումբային բանավեճի ձևաչափով պայմանավորված՝ մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու, նախապատվությունը տրվելու է նրանց, ովքեր մասնագիտության կամ հետաքրքրությունների բերումով ներգրավված են վերնոշյալ թեմատիկ շրջանակում ու պատրաստ են ակտիվ ներգավվել բանավեճի մեջ: Մասնակցությունն անվճար է:

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 26-ն է:

 

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply