Ռուսաստանի ներկայացուցիչները խնդիրներ ունեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 25, 2011 14:29

Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Ռուսաստանի  և Հայաստանի հավաքականների հանդիպումից առաջ խնդիրներ ունեն մրցակից  թիմի այն խաղացողները, ովքեր հանդես են գալիս արտասահմանում: Մասնավորապես, հեշտ չէ այն ֆուտբոլիստների համար, որոնց թիմերն ավարտել են մրցելույթներն ազգային առաջնություններում: Այսինքն, ֆուտբոլիստներից  ոմանց համար խնդիր է մարզավիճակը պահպանելը: Այդ է պատճառը, որ ՌԴ հավաքականի  առանցքային խաղացողներ, եվրոպական թիմերում հանդես եկող Յուրի Ժիրկովը («Չելսի»)  և Պավել Պոգրեբնյակը («Շտուտգարտ») կնախապատրաստվեն Կազանի «Ռուբին» և Մոսկվայի «Դինամո» ակումբներում,  «Տոտենհեմի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն` Մոսկվայի «Սպարտակում»: «Էվերտոնի» կիսապաշտպան Դինյար Բիլյալետդինովը դիմել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ղեկավարության օգնությանը: Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» թիմի ղեկավարությունը ցանկություն է հայտնել 7 միլիոն ֆունտ ստերլինգով անգլիական «Արսենալից» գնել Անդրեյ Արշավինին, այնպես որ, վերջինս էլ հնարավոր է  մարզումների ժամանակ միանա այդ թիմի խաղացողներին:

Դիտվել է 1810 անգամ:
Print Friendly

Leave a Reply