Վիգեն Միրումյանը` երեք առաջատարների թվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 25, 2011 14:03

Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը, չորրորդ անընդմեջ հաղթանակը տանելով Չեխիայի Օրլովա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, վաստակած 4 միավորով 1-3-րդ տեղերն է բաժանում գրոսմայստեր Արթուր Յակուբիեցի (Լեհաստան) և միջազգային վարպետ Վիկտոր Դմիտրենկոյի (Ուկրաինա) հետ: Կանանց մրցաշարում խաղացված չորս տուրից հետո հայ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 3,5 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում գրոսմայստեր Կարինա Շչեպկովսկայայի (Լեհաստան) հետ:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply