Համաներման դեպքում պատժի կրումից լրիվ կազատվի 396, մասամբ`379 դատապարտյալ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2011 13:29

Ազգային ժողովում այսօր քննարկվեց համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ որ համաներման ակտի կիրառմամբ պատժի կրումից լրիվ կազատվի 396 դատապարտյալ, իսկ պատժի կրումից մասամբ կազատվի 379 դատապարտյալ: Բացի այդ, եթե տուժողին պատճառված վնասը փոխհատուցեն, ապա հնարավոր է պատժի կրումից լրիվ ազատվի 193 դատապարտյալ և պատժի կրումից մասամբ ազատվի 195 դատապարտյալ:

Նշենք, որ սա չի վերաբերում նախնական կալանքի տակ գտնվող անձանցք: Եթե համաներումը նաև նրանց վրա տարածվի, ապա այս թվերը մոտ 20 տոկոսով կավելանան:

Որքանո՞վ կտարածվի համաներումը  2008թ. մարտի 1-ի գործերով դատապարտվածների վրա, ՀՀ արդարադատության նախարարը պատասխանեց.

-Կներեք, բայց ես այս 396-ին անձամբ չգիտեմ, որ ասեմ, թե ովքեր են նրանք: Կարող եք վերցնել տեքստը և համադրել ու մեկ-երկու հաշվարկով կարող եք տեսնել` տարածվում է, թե ոչ:


Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply