Իրանում գործարկվել է Սպահան-Շիրազ երկաթուղին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 4, 2009 14:47
Սպահան-Շիրազ երկաթուղու գործարկման մասին հաղորդել է իրանական հեռուստատեսությունը: Երկաթգծի երկարությունը 560 կմ է: Այն անցնում է Իրանի Աբադա, Շահրռզա, Ագլիդ, Սաֆաշահր, Սեադետաբադ եւ Մարվադյաշտ քաղաքներով: Երկաթուղով տարեկան փոխադրվելու է 4-ից մինչեւ 7 մլն մարդ: Նախագծի իրացման գործում ներդրվել է 420 մլն դոլար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկաթուղին շարունակվելու է մինչեւ Բուշեր քաղաք: Սպահան-Շիրազ երկաթուղու շինարարության նպատակը Պարսից ծոցը երկաթգծով Կասպից ծովի հետ միացնելն է:
Դիտվել է 1368 անգամ:





Facebook
Tweet This