Հայ ժայռամագլցողը կմեկնի Իտալիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 25, 2011 11:44
Հայաստանի ներկայացուցիչ Մխիթար Մխիթարյանը հուլիսին կմասնակցի Իտալիայում կայանալիք միջազգային ժայռամագլցման միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի «Up the rocks» ժայռամագլցման հանրապետական ակումբից:
Նշենք, որ Մ.Մխիթարյանն «Up the rocks» ակումբի հիմնադիրն է: 2008թվականին հիմնադրված ակումբի նպատակն է’ նպաստել Հայաստանում ժայռամագլցման ավանդույթների վերականգնմանը:Այս տարիների ընթացքում ակումբի նախաձեռնությամբ երկու միջազգային փառատոներ են անցկացվել’ Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Լեհաստանի, Գերմանիայի, Ավստրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
