Այսօր Թբիլիսիում «Ցասման օր» է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2011 10:22

Թբիլիսիում ընդդիմադիրները մտադիր են բողոքի զանգավածային ցույց անցկացնել, որն անվանվել է «Ցասման օր»: Այն սկսվելու է  Հանրային  հեռուստատեսության շենքի մոտից, որտեղից ցուցարարները պլանավորել են գնալ «Ազատության» հրապարակ: Ցուցարարները պահանջում են Սահակաշվիլու հրաժարականը: Ցույցի մասնակիցներից յուրաքանչյուրն իր պահանջն ունի. մեկն արդեն քանի ամիս չի աշխատում, մյուսներն աղքատությունից աչք չեն բացում:

Վիճակագրական տվյալների համաձայն`  բնակչության երկու երրորդը ծայրահեղ աղքատ մեջ է: «Գները սարսափելի են: Թոշակը ստանում ես` բավականացնում է 2 օր: Երրորդ օրն արդեն ոչինչ չունես: Դեղորայքն անորակ է: Անտանելի է»,- ասում են թոշակառուները: Իսկ «Ժողովրդական հավաք» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն  համոզված է. «երկրում պետք է արդարադատությունն ու  ԶԼՄ-ներն ազատ լինեն,  ոստիկանությունն էլ չպետք է քաղաքականացված լինի: Շատ բան է հարկավոր փոխել: Բիզնեսը պետք է կապանքներից ազատ լինի»:

Ցուցարարները  քնում են դրսում, տաքանում կրակի մոտ, այրում աղբը, հաց ու ջուր էլ ստանում են բեռնատարներով: Ինքնապաշտպանության համար էլ զինվել են պլաստիկե մահակներով: Հարձակումներ քանիցս եղել են: «Մենք այստեղ կմնանք այնքան, ինչքան հարկավոր լինի: Նահանջի  տեղ չունենք: Կպայքարենք այնքան, մինչև Սահակաշվիլու քրեական վարչակարգը տապալվի, մինչև արյան վերջին կաթիլը»:

Ցուցարարների մեջ շատ են երիտասարդները, կան նույնիսկ ընտանիքներ:

 

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply