Իսրայելի վարչապետը պատրաստ է պաղեստինցիների հետ «ցավոտ փոխզիջման»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2011 9:35

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյաուն մայիսի 24-ին ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի 2 պալատների առջև, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «ցավոտ փոխզիջման»  հանուն պաղեստինցիների հետ խաղաղության: Նաթանյաուի խոսքով, Իսրայելին խաղաղություն է պետք ու հանուն դրա նա պատրաստ է  «շռայլություն ցուցաբերել» տարածք փոխզիջելով:

Ցանկացած խաղաղության համաձայնագրում, որը կհաջողվի կնքել ապագայում,հրեական բնակավայրերի մի մասը կմնա Իսրայելի սահմաններից դուրս:

Փոխզիջման մասին հայտարարությանը զուգահեռ, Նաթանյաուն ասել է, որ  Իսրայելը մտադիր է իր ռազմական ներկայությունն ու բոլոր հիմնական բնակավայրերը Հորդանանի արևմտյան ափին պահպանել, ու կտրականապես մերժում է  Արևելյան Երուսաղեմի նկատմամբ պաղեստինցիների պահանջները:

Կոնգրեսի անդամները ջերմորեն են ընդունել Իսրայելի վարչապետի ելույթները: Իսկ պաղեստինյան կողմը խիստ քննադատության է ենթարկել Նաթանյաուի ելույթն ու հայտարարել նաև, որ  «վարչապետը  պաղեստինցիներին պատերազմ է  հայտարարել»: Ինքնավար Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Շահաթն ասել է.«Դա էսկալացիա է ցավոք ու այն ընդունում են հոտնկայս ու ծափողջույններով»:

 

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply