Վիլնյուսի քաղաքապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2011 8:58

Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասը հայտնվել է  Լիտվայի  հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Կինն ասել է, որ հոսպիտալացման պատճառը թունավորումն է, հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե ինչն է թունավորման պատճառը: Մեկ այլ աղբյուր հայտնում է , որ քաղաքապետի մոտ սրտային անբավարարություն է:

Արտուրաս Զուոկասը  2011-ին 3-րդ անգամ է վերընտրվել քաղաքապետ:

Ի դեպ, մայիսի 22-ին հիվանդանոց է ընկել Լատվիայի  մայրաքաղաք Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը, որ մասնակցել էր Լատվիայում կազմակերպված վազքի մրցույթին: 34-ամյա Ուշակովը, 20 կմ-ից մի փոքր ավելի վազելուց հետո դուրս է եկել վազքուղուց և շուտով կորցրել գիտակցությունը:

 

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply