«Թալիբանն» իր վրա է վերցրել Պեշավարում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2011 8:40

Իսլամական  «Թալիբան» միավորման պակիստանյան բաժանմունքն իր վրա է վերցրել Պեշավարում ոստիկանական բաժանմունքի մոտ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:

France-Presse գործակալության  խոսքով, ահաբեկչությունն «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի համար վրեժ է, որին սպանեցին ԱՄՆ օդուժի հատուկ ծառայությունները:

Այսօր Պեշավարի ոստիկանության բաժանմունքի շենքի մեջ է մխրճվել  մահապարտի պայթուցիչներով զինված ավտոմեքենան, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 20 մարդ:

«Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել  պատասխանատվությունը Պակիստանում իրականացված ևս 3  ահաբեկչության համար, մասնավորապես, Բեն Լադենի «տանջանքների համար վրեժը», որ մայիսի 13-ին իրականացվեց Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ոստիկանների պատրաստման կենտրոնում. զոհվեց 98 մարդ:

 

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply