Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով մեղադրյալներին դատապարտել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 24, 2011 18:50

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր` մայիսի 24-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Արա Կարապետյանին, ով մեղադրվում է մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման համար:http://www.youtube.com/watch?v=pntLMXonbqU&feature=player_embedded#at=11

Վերջինս, ով «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի եւ նորաձեւության «ԱՍ» հանրախանութի սեփականատերն է, մեղադրվում է մի քանի տարի առաջ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման մեջ: Դատավորը նաեւ որոշել է կիսով չափ բռնագրավել Կարապետյանի ունեցվածքը:

15 տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ ոստիկանության Նոր Նորքի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը: Հայկ Մելքոնյանը դատապարտվել է 14 տարվա , Արշակ Գրիգորյանը՝ 13, Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը՝ 11 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:

Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները,  դատապարտվել են համապատասխանաբար 11 եւ 12 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Աշոտ Խաչատրյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրման, իսկ Նիկոլայ Խաչիկյանը` 8,5:

Վճռի հրապարակումից հետո Արա Կարապետյանը հայտարարել է, թե իրենք անմեղ են, իսկ ինքը շուտով բազմաթիվ տեղեկություններ է հայտնելու լրատվամիջոցներին, որոնք կբացահայտեն որոշ օլիգարխների իրական դեմքը:

 

Դիտվել է 2077 անգամ:
Print Friendly

Leave a Reply