Կարեն Անդրեասյան. «Լուրջ հետևելու ենք քաղաքացու քաղաքական իրավունքի իրականացմանը»

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | May 24, 2011 18:45

Որքա՞ն հեռու է պատրաստ գնալ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացու  խախտված իրավունքները վերականգնելու համար:

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց և պատասխան»  խորագրով քննարկման ժամանակ ի պատասխան այս հարցի Կարեն Անդրեասյանը նշեց, թե պատրաստ է գնալ այնքան, որքան օրենքն է թույլ տալիս, բայց նաև. «պատրաստ եմ գնալ այնքան հեռու, որքան այսօրվա գիտակից և կրթված հանրությունը պատրաստ է օգնել վերականգնել գոնե մեկ մարդու խախտված իրավունքը»:

Անդրեասյանը նշում է, որ պաշտոնավարումը ստանձնելուց հետո նկատել է, որ քաղաքացիների դիմումները քննելու  համար հարկավոր են նեղ մասնագիտացում ունեցող մասնագետներ, ինչը և այժմ իրականացվում է:

Քաղաքացիները բողոքների հիմնական մասն ուղղված է դատարանների դեմ: Երկրորդ և երրորդ  հորիզոնականներում Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունն են:

ՄԻՊ գրասենյակի միջնորդությամբ հնարավոր է լինում վերականգնել դիմումատուների 13 տոկոսի խախտված իրավունքները:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Անդրեասյանը նշեց, որ այժմ օմբուդսմենը լուրջ նշանակություն կարող է ունենալ այդ գործընթացում` ըստ նոր ընտրական օրենսգրքի. կարող է առաջարկել 3 թեկնածու ԿԸՀ-ում, որոնք անպայման պետք է ընտրվեն:

«ՄԻՊ-ը կոչված չէ հստակ որոշելու, թե որքանով են  ընտրությունները ազատ և արդար, սակայն լուրջ հետևելու ենք քաղաքացու քաղաքական իրավունքի իրականացմանը»:

Անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող համաներման հարցին` Անդրեասյանը նշում է, որ ինքը դրական է գնահատում ցանկացած մարդասիրական քայլ, որը կոչված է բարելավել մարդկանց կյանքը:

 

Դիտվել է 1692 անգամ:
Print Friendly

Leave a Reply