Ավիացիայի հարցերով համատեղ նիստ՝ Ստեփանակերտում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2011 17:10

ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի՝ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը և ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչությունը մայիսի 26-28-ը Ստեփանակերտում համատեղ նիստ կանցկացնեն, որում կքննարկվեն քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ստեփականակերտ-Երևան ավիաչվերթի նախապատրաստման աշխատանքների ընթացքը և դրանց նպաստող անհրաժեշտ միջոցառումները. օդային երթևեկության շարժման կարգավորում, նավիգացիոն խնդիրներ (թռիչք­վայրէջքային հարցեր, նվազագույն երթուղու տրամադրում և այլն) , որոնք ձևավորելու են ավիատոմսի արժեքը , թռիչքների կազմավորման իրավական հարցերը, օդային տարածքի օգտագործման կարգը և այլն:

 

ՀՀ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի պատվիրակությունը արտագնա նիստի՝ Ստեփանակերտ է մեկնում ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչության հրավերով. վարչությունը ղեկավարում է Դմիտրի Ադբաշյանը, որը ՀԽ ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահն է:

 

ՀՀ ՀԽ պատվիրակությունը գլխավորում է ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը. պատվիրակության կազմն առավել մանրամասն ներկայացված է ՀՀ ՀԽ պաշտոնական կայքէջում.  http://www.publiccouncil.am/hy/

 

24.05.2011թ.

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply