Դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2011 16:15

Մայիսի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ եւ քննարկեց մշակութային ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:

Անդրադառնալով Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի նորոգմանը` Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարը տեղեկացրեց դեսպանին, որ վրացական կողմը լուծել է ֆինանսական միջոցների հարցը եւ մոտ ժամանակներս կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնց կհաջորդեն նորոգման աշխատանքները:

Քննարկվեց նաեւ վթարային վիճակում գտնվող Թբիլիսիի երկու չգործող հայկական` Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշեն եկեղեցիների նորոգման հարցը:

Անդրադառնալով հայ-վրացական մշակութային կապերի, փոխճանաչողության գործընթացը ամրապնդելու խնդիրներին` դեսպանը նշեց հայկական եւ վրացական մտավորականության ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարն ընդգծեց, որ այդպիսի հանդիպումները հատկապես օգտակար կլինեն երիտասարդ սերնդի համար:

 

 

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply