Գովազդի առավելագույն 10 րոպեն կդառնա 14

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2011 15:10

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր խորհրդարանին ներկայացրեց Գովազդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Փոփոոխություններ ու լրացում է նախատսվում է կատարել օրենքի 5-րդ հոդվածում. “ԶԼՄ-ով գովազդը ձեռք է բերել տարաբնույթ ձևեր, և մենք ականատես ենք լինում և´ վազող տողով գովազդի, և´ հաղորդումների ընթացքում, հաղորդումից առաջ և հետո հովանավորների հիշատակումներ, որը դուրս է մնացել օրենքի կարգավորման տիրույթից’’,-նկատեց Դավթյանը:

Փոփոխությունը նախատեսում է, որպեսզի դրանք ևս դիտարկվեն` որպես գովազդի տեսակներ, ինչի հետ կապված տախատեսվում է կատարել մեկ այլ փոփոխություն` մեկ եթերային ժամի ընթացքում գովազդի առավելագույն 10 րոպե տևողությունը դարձնել 14 րոպե:

Ըստ Դավթյանի, հիշատակված գովազդի տեսակները բերելով գովազդային տիրույթ, որոշակի խնդիրներ կառաջանան հեռուստառադիոընկերությունների համար, ինչը “կկոմպենսացվի” գովազդի առավելագույն 10 րոպեի փոխարեն 14 րոպե ժամաքանակ սահմանելով:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գովազդի ժամաքանակի ավելացման վերաբերյալ անհանգստություն հայտնեց` ասելով, թե երկարաժամկետ գովազդներից առանց այն էլ ձանձրացած հեռուստադիտողն է´լ ավելի կձանձրանա:

Արտակ Դավթյանը պատասխանեց, թե իրականում գովազդը հասնում է մինչև 18-ից 20 րոպեի. “Փաստորեն, մենք ոչ թե ավելացնում ենք, այլ նվազեցնում և բավակաին խիստ պահանջներ առաջադրում հեռուստառադիոընկերություններին”,-ասաց նա:

Գովազդի մասին օրենքի վերջին փոփոխությունը վերաբերում է նաև վերահեռարձակվող ընկերություններին` արգելելով դրանցում գովազդի տեղադրումը: Պատճառներից մեկն, ըտ Դավթյանի, այն է, որ այդ հեռուստաալիքներն ի սկզբանե որոշակի անհավասար մրցակցային դաշտում են գտնվում, պատրաստի հաղորդումներ են վերահեռարձակում  և սեփական հաղորդումներ չունեն:

 

 

 

 

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply