Կեղծ ահազանգ. Վիվա-Սելի գրասենյակում ռումբ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2011 15:04

Ժամը 13.13-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց ահազանգի համաձայն Վիվա-Սել ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ և սակրավորներ:

Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Շենքում ռումբ չի հայտնաբերվել:

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply