Հայ բարեգործ Միքայել Արամյանցին նվիրված գրքի շնորհանդես

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 24, 2011 15:02

«Լոռու ձոր» հայրենակցական միություն ՀԿ-ի նախաձեռնությամբ 2011 թվականի մայիսի 28-ին ժամը 15:00-ին ՙԱրարատ հոլ՚ ռեստորանում (Եզնիկ Կողբացի 30) կկայանա պատմաբան Վահե Անթանեսյանի ՙՄիքայել Արամյանց՚ գրքի շնորհանդեսը՝ նվիրված 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ամենամեծ գործարար-բարեգործներից մեկին՝ Միքայել Արամյանցին: Շնորհանդեսին հրավիրված են մի շարք մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գրողներ, այդ թվում՝ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, Հայաստանի Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլոք:

Միջոցառումը կուղեկցվի ֆուրշետով, ինչը հնարավորություն կտա ավելի մտերմիկ միջավայրում քննարկել գիրքն ու զրուցել հեղինակի հետ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ ևս ներկա գտնվել շնորհանդեսին:

 

Միքայել Արամյանցը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ամենամեծ գործարար –  բարեգործներից է: Նրան են պատկանել Կովկասի ամենաշքեղ, գեղեցիկ շինությունները, այդ թվում՝ ՙՄաժեստիկը՚ (այսօրվա ՙՄարիոթ – Թբիլիսին՚): 1910 թվականին Թիֆլիսում նա կառուցեց Արամյանցի հիվանդանոցը, ուր բուժումն ու բուժսպասարկումը բացառապես անվճար էր, ստեղծեց Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունը, որի հիմքի վրա այսօր ունենք Հայաստանի պատմության պետական թանգարանը: Նա Բաքվի ամենահարուստ նավթատերերից էր: Սակայն այս մեծ հայորդին ճակատագրի բերումով մահացավ թշվառության մեջ: Այսօր Արամյանցի հսկայական կարողությունից հայ ազգին մնացել է ընդամենը Ախթալայում գտնվող նրա հրաշակերտ դղյակը:

 

 

 

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply