Կառավարությունը քանդելու է Արգավանդի խճուղու հարակից խանութների մի մասը. դրանք ճանաչվելու են գերակա շահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2011 14:57

Նոր մայրուղիների եւ ճանապարհների շինարարության նպատակով Երեւան քաղաքի եւ Արարատի մարզի Արգավանդ համայնքի մի շարք տարածքների նկատմամբ կհայտարարվի հանրային գերակա շահ: Այդ նպատակով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը կառավարության քննարկման են ներկայացրել համապատասխան որոշման նախագիծ, որը ներառվել է մայիսի 26-ի նիստի օրակարգում:

Նախատեսվում է կառուցել 3 նոր մայրուղի` Երեւան քաղաքի հյուuիuը հարավին միացնող, Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկից մինչեւ Արտաշատի խճուղի (շրջանցելով Նորագավիթը),  եւ Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող:

Այդ ծրագրերի իրականացման նպատակով հարկադիր կարգով կօտարվեն մի շարք սեփականաշնորհված հողամասեր, կքանդվեն օբյեկտներ:

Հայտնի է, օրինակ, որ Արգավանդի խճուղու վրա կան բազմաթիվ կահույքի խանութներ եւ խաղատներ: Վերջիններիս կարծես թե վտանգ չի սպառնում, սակայն խանութների մի մասը կփակվի: Սա վերաբերում է Ծովակալ Իսակովի փողոցը Բաբաջանյան եւ Շիրակի փողոցների հետ հատվող խաչմերուկի մերձակա 7.7 հա տարածքին:

 

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply