Մարադոնան հրավիրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 15:05
Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Վասլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան իր թիմ է հրավիրել Մադրիդի «Ատլետիկո» ակումբի հարձակվող Դիեգո Ֆորլանին: Վերջինս 2010-ի աշխարհի առաջնության լավագույն խաղացող էր ճանաչվել: 32-ամյա Ֆորլանը «Ատլետիկաոյի» կազմում 34 խաղ է անցկացրել և մրցակիցների դարպասն է խփել 8 գնդակ: Մարադոնան «Ալ Վասլը» գլխավորել է մայիսի կեսին: ԱՄԷ առաջնությունում անցկացրած 19 խաղից հետո նրա թիմը 28 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:






Facebook
Tweet This
Email This Post
