Ո՞վ կգլխավորի «Չելսին»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 14:38
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթակիր ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին ևս համալրեց Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի թեկնածուների շարքը: Այդ պաշտոնը թափուր է մնացել իտալացի Կառլո Անչելոտտի հեռանալուց հետո: Իսկ թեկնածուները չորսն են: Սլուցկիից բացի այդ պաշտոնը զբաղեցնելուն հավակնում են ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը, Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինիոն, պորտուգալական «Պորտու» ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը: Հիմնական թեկնածուները Հիդինկը և Մոուրինիոն են:






Facebook
Tweet This
Email This Post
