Եղբայրը` ընդդեմ եղբոր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 24, 2011 14:19

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային  մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան երկու մեդալի: 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը կիսաեզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց իր  եղբորը, օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության մրցանակակիր Մախաչ Մուրթազալիևին, և  դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի հավաքականի մեկ այլ լեգեոնական` 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմահոմեդովը, նույնպես պարտվելով կիսաեզրափակչում, գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարին մասնակցում էին 9 երկրների`Ռուսաստանի,  Ուկրաինայի, Լեհաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Հայաստանի 135 ըմբիշներ:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply