Հարուստ ավար` Թուրքիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 24, 2011 13:46

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականն արժանացել է հարուստ ավարի: Հաղթելով բոլոր մրցակիցներին ուժեղագույն են ճանաչվել 60 կգ քաշային Ասլան Պողոսյանը, 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: 84 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը, պարտվելով եզրափակչում, դարձել է արծաթե մեդալակիր: 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը բավարարվել են բրոնզե մեդալներով:  Թիմային հաշվարկում Հայաստանի երիտասարդական հավաքականը  Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներից հետո զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply