Տեղի կունենա քննարկում «Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 12:01
Վաղը` մայիսի 25-ին ժամը 14:00 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում (Աբովյան 50/5) տեղի կունենա «Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում աշխատանքային քննարկում, որի նպատակն է` ամփոփել այդ ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված գործունեությունը և մշակել հետագա անելիքները:
ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը կմասնակցի քննարկմանը:
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
