Կոմիտասի պողոտայում 2 մարդու են վրաերթի ենթարկել, մեկը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 11:47
Մայիսի 24-ին՝ ժամը 07.50-ին ստացված տեղեկության համաձայն, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7 շենքի հարակից տարածքում «Տոյոտա Պրադո» մակնիշի 91 ՆՆ 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը ճշտվում է) վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 1994թ.-ին ծնված Արթուր Ավանոսյանին և 1995թ.-ին ծնված Արփի Ավանոսյանին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Արթուր Ավանոսյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Արփի Ավանոսյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
