Կարկտահարություն Սյունիքում և Վայոց ձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2011 11:37

Մայիսի 23-ին`ժամը 10.52-ին ստացված տեղեկության համաձայն` մայիսի 22-ին ժամը 23.00-ից մինչև 23.45-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով Սյունիքի մարզում  վնասվել են Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Խդրանց գյուղերի, իսկ մայիսի 23-ին  ժամը 04.30-ից  մինչև  05.10-ը` Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Կուրիս, Կարճևան, Գուդեմնիս, Տաշտուն, Շվանիձոր, Բարձրավան գյուղերի և Մեղրի քաղաքի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Նույն օրը ստացված տեղեկության համաձայն ժամը 15.00-ի սահմաններում տեղա­ցած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Արփի, Աղավնաձոր, Հերհեր և Ռինդ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

 

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply