Հայաստանում կտրուկ աճել է հանցագործությունների թիվը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 21, 2009 15:30

Ալիկ ՍարգսյանԱյս տարի հանրապետությունում 71 տոկոսով աճել են հանցագործությունները։ Առաջին վեց ամիսներին գրանցվել է 6849 հանցագործության դեպք, իսկ նախորդ տարի նույն ժամանակաընթացքում եղել է 3998։ Այս մասին ասաց այսօր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Արձանագրվել է 385 տնտեսական հանցագործություն (կաշառակերություն, շորթում, վատնում), իսկ նախորդ տարի նույն ժամանկահատվածում 189, թմրամոլության 540 դեպք. անցյալ տարի՝ 384։ Թմրամոլության մեջ մտնող թմրանյութի իրացման  228 դեպք, իսկ անցյալ տարի՝ 107, բռնագրավվել է 803 միավոր զենք,  նախորդ տարի՝ 332:

Ոստիկանապետն ասաց, որ հանցագործությունների աճ արձանագրվել է բոլոր հանցատեսակներում, սակայն դրան զուգահեռ` ուղիղ համեմատական աճել է նաև բացահայտումների տոկոսը:

Նա ասում է, որ աճի պատճառներից մեկն այն է, որ նախորդ տարի հանցագործությունների մի մասը այս կամ այն պատճառով չէին հաշվառվում, իսկ գլխավոր պատճառը սոցիալական լարվածություն է:

Բացահայտված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 84.7 տոկոսով, սակայն դրանց թիվը որոշակի չասաց, նշեց, որ բացահայտվել են մոտ 2000-2500 դեպք։ Անցյալ տարի բացահայտվել էր  75 տոկոսը:
«Սակայն կան դեռևս չբացահայտված 12 սպանություններ, իսկ մոտ օրերս կլսեք մի աղմկահարույց սպանության բացահայտման մասին»,- խոստացավ ոստիկանապետը:

Ոստիկանապետն ասաց, որ այս տարի փետրվարի 3-ին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով կան ձերբակալվածներ, սակայն դեռևս ոչինչ պարզ չէ.«Իսկ մեղադրանքները, դեռևս պետք է կարողանալ հիմանվորել, սակայն ես խոստանում եմ, որ այս գործը բացահայտվելու է. դա մեր համակարգի համար պատվի հարց է»:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply